Աղքատության շեմին ապրող իտալացիների թիվը 2005 թվականից ի վեր անցյալ տարի հասել է առավելագույնի: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Caritas միջազգային բարեգործական կազմակերպությանը:
Հաղորդվում է, որ չքավորների թիվն Իտալիայում 2015թ. գերազանցել է 4,5 մլն-ը. դա երկրի բնակչության գրեթե 8%-ն է:
Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու տեղեկությամբ՝ չքավորների միջին տարիքը վերջին տարում նվազել է մինչև 44 տարեկան: Բարեգործական կազմակերպություններն այս միտումը կապում են երիտասարդության շրջանում գործազրկության աճի հետ:







































