Դարպասապահ Ջո Հարթն առաջիկա ամռանը վերջնականապես կլքի «Մանչեսթեր Սիթի»-ն: Այդ մասին հայտնում է Sunday Express-ը:
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա դարպասապահը վարձավճարով հանդես է գալիս «Տորինո»-ում: Նա վստահ է, որ չի կարող խաղալ «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում, քանի դեռ թիմը գլխավորում է Խոսեպ Գվարդիոլան:
Հարտը դեռ չգիտի, թե որ ակումբում կշարունակի կարիերան: Ընթացիկ մրցաշրջանում նա 5 հանդիպում է անցկացրել թուրինյան ակումբի կազմում՝ բաց թողնելով 4 գոլ:








































