YouTube-ում տարածում են ստանում «Սոցիալական փորձ» վերտառությամբ տեսանյութի որոշ հատվածներ, որը կատարել է Անդրեա անունով համակրելի մի աղջիկ՝ whatever ծրագրի շրջանակում:
2 օրում նրա աշխատանքի արդյունքը դիտել է 2 մլն-ից ավելի մարդ: «Փորձի» իմաստն այն է, որ աղջիկը փողոցում մոտենում է անծանոթ տղամարդկանց ու նրանց ուղղում սադրիչ հարց՝ «Ուզո՞ւմ ես ինձ հետ սեքսով զբաղվել»:
Նա հարցման է ենթարկել 14 տղամարդու, և, ինչպես գրում է The Daily Mail-ը, արդյունքը եղել է անսպասելի:
Չնայած աղջկա գրավիչ արտաքինին, մասնակիցների կեսը մերժել են նրան, իսկ մի տարեց մարդ անգամ ոստիկանների է կանչել օգնության:
Շատ տղամարդիկ հարցից անակնկալի են եկել ու հարցրել աղջկան՝ արդյոք նրա խելքի հետ ամեն ինչ կարգի՞ն է, թե՞ նա խմած է:
Աղջկա առաջարկն անմիջապես ընդունել է միայն կիթառով մի երիտասարդ: «Ես քեզ հետ սեքսով կզբաղվեմ հենց հիմա»,- պատրաստակամորեն պատասխանել է երիտասարդը: