Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը խոսել է Իտալիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում կայացած «Կալյարի»-ի հետ տնային հանդիպման մասին:
«Առաջին խաղակեսը շատ լավ ստացվեց մեզ համար: Մենք բազմաթիվ պահեր ստեղծեցինք, սակայն քչերը կարողացանք օգտագործել:
Առաջին 70 րոպեների ընթացքում մենք վերահսկում էինք խաղը, սակայն վերջում հակառակորդին ազատություն տվեցինք և պատժվեցինք դրա համար», – ասել է դե Բուրը:
Նշենք, որ «Ինտեր»-ը պարտություն է կրել «Կալյարի»-ից 1:2 հաշվով:









































