Իսպանական Պրիմերայի 8-րդ տուրի «Բետիս»-ի դեմ հանդիպմանը հաղթելուց հետո Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն հայտարարել է, որ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վստահություն է ներշնչել իրեն: Նշված խաղում Իսկոն դուբլ է ձևակերպել:
«Մեզ այսպիսի խաղ էր հարկավոր: Վստահության պակաս ունեի, և ստացա այն մարզչից: Զիդանն ինձ վստահություն է ներշնչում: Պայքարում եմ` ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար:
Հուսով եմ` աստիճանաբար ավելի շատ ժամանակ կանցկացնեմ խաղադաշտում: Եթե գործերը չեն ընթանում այնպես, ինչպես ցանկանում ես, պետք է շարունակես քրտնաջան աշխատել»,- Goal-ը մեջբերում է Իսկոյի խոսքերը:










































