Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ մադրիդցիներին անհրաժեշտ է նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը:
««Ռեալ»-ի կարգի ակումբը չի կարող երկար ժամանակ չնվաճել առաջնության չեմպիոնի տիտղոսը: Մենք պետք է ավելի լավ հանդես գանք Պրիմերայում: Վստահ եմ, որ մենք կարող ենք չեմպիոն դառնալ:
Չեմպիոնների լիգան յուրահատուկ մրցաշար է, որն աննկարագրելի զգացումներ է առաջացնում: Հանդերձարանում քննարկում ենք այն, որ ցանկանում ենք առաջին թիմը դառնալ, որը երկու անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգայի հաղթող է դարձել: Բայց դա բարդ խնդիր է»,- Marca-ն մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:







































