«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Սերխիո Ագուերոյին հասցեագրված քննադատությունները` Արգենտինայի հավաքականի կազմում Աշխրահի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Պարագվայի ընտրանու դեմ խաղում վրիպած 11 մետրանոցի համար:
«Ագուերոն նորմալ վիճակում է: Ամեն ինչ լավ է: Մեզ բոլորիս են քննադատում: Արգենտինացիներին` Արգենտինայում, բրազիլացիներին` Բրազիլիայում, իսպանացիներին` Իսպանիայում: Քննադատում են աշխարհի բոլոր ֆուտբոլիստներին և մարզիչներին:
Այնպես որ, դա միայն Սերխիոյին չի վերաբերում: Դա պատահում է նաև Լեոյի, Դի Մարիայի, Դանի Ալվեսի, Նեյմարի, Ստերլինգի հետ: Ֆուտբոլիստին պատրաստ են սպանել` հավաքականում անհաջող խաղալու համար»,- Sport-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:








































