Սաուդյան Արաբիայի ՆԳՆ անձնագրերի տրամադրման գլխավոր վարչությունը թագավորության հպատակներին արգելել է այցելել վեց երկիր՝ Իրան, Իրաք, Եմեն, Սիրիա, Իսրայել և Պաղեստինի տարածքներ, ինչպես նաև Թայլանդ, հայտնում է RIA Novosti-ն:
Ինչպես ասված է գերատեսչության սոցցանցի պաշտոնական միկրոբլոգում տեղադրված հաղորդագրությունում, արգելքի խախտման դեպքում սաուդցիները կարող են մինչև երեք տարով զրկվել արտասահման գնալու հնարավորությունից: Բացի այդ, նրանք կվճարեն 10 հազար սաուդյան ռիալի չափով (մոտ երեք հազար դոլար) տուգանք:









































