Ռուսաստանը փորձում է կրկնել Ղրիմի սցենարը Դոնբասում, գրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Frankfurter Allgemeine Zeitung պարբերականում հրապարակված հոդվածում:
«Մի քանի տարի առաջ ես չէի հավատա, որ Ռուսաստանը կարող է մի գեղեցիկ օր կիրառել դաժան ագրեսիա բարեկամական հարևանի նկատմամբ, ինչպես՝ ինչ-որ ժամանակ եղել է Ուկրաինայում: Նույնիսկ Վրաստանում Ռուսաստանի արշավից հետո շատերը մինչև այժմ հավատում են Կրեմլի վերադարձին այն հետպատերազմյան վիճակին, որը հիմնված էր օրենքների, այլ ոչ թե բռնության վրա»,- գրել է նա:
Պորոշենկոյի խոսքերով՝ Ռուսաստանի գործողությունները Դոնբասում ուղղված են այն բանին, որ արագացնեն տեղի ընտրությունների անցկացումը:










































