Friday, 26 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում

Իշխանության պատվերը

Ով իշխանությանը ծառայում է, նա Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանի (քրեական աշխարհում հայտնի` Կյաժ Էդո) մոտ առաջ գնալու տեղ ունի:

Նրա աշխատակազմի Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքի կազմակերպման բաժնի նախկին պետ Հրայր Անտոնյանը, մինչև պաշտոնեական առաջխաղացում ունենալը, ամենայն հավանականությամբ իմացել է, որ եթե հանուն իշխանության իր սպասարկման ոլորտում գործունեություն իրականացնող երկու անձի կարողանա ճնշել կամ իր լիազորությունների սահմաններում «փուռը տալ», իր պաշտոնը բարձրացնելու են:

Որպեսզի հասկանալի դառնա, թե ովքեր կարող էին հետաքրքրել իշխանությանը, որոնց վատություն անելը կարող էր բարձր գնահատվել իշխանության ներկայացուցիչների կողմից, նշենք, որ նրանցից մեկը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրն է` Տիգրան Փոստանջյանը: Հիշեցնենք, որ վերջինս աշխատել է Հրայր Անտոնյանի ենթակայությամբ, այժմ` ապօրինի վարձատրություն «ստանալու» մեղադրանքով մեղադրյալի կարգավիճակում է: Իսկ երկրորդը` անցյալ տարի, հուլիսի 28-ին ԼՂՀ Մարտունու զորամասերից մեկի դիրքերում սպանված 6 զինծառայողներից մեկի` Կարո Այվազյանի պապիկն է, ով իր թոռնիկի մահվան մեջ մեղադրում է բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր օրենքի խախտմամբ նրան զորակոչել են բանակ, չտանելու համար կաշառք ուզել, իսկ սպանությունից հետո փորձում են բոլորին համոզել, թե նա է իր զինակիցներին սպանել, հետո` ինքնասպան եղել: Եվ ահա Կարոյի պապիկին` Ջիվան Միքայելյանին, լռեցնելու գործը Հրայր Անտոնյանն է ստանձնել: Պապիկը թոռնիկի մահվանից 14 օր առաջ դիմել է Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարին` տան տանիքը և դրա տակ գտնվող խարխուլ պատը վերանորոգելու կամ փոփոխելու թույլտվություն ստանալու խնդրանքով, որպեսզի տան կաթոցներն ու խոնավությունը վերանան: Տանիքը վերանորոգելու կապակցությամբ թաղապետարանից չեն առարկել, և Ջ.Միքայելյանն սկսել է շինարարությունը: Իսկ թոռնիկի ողբերգական մահվանից հետո, երբ պապիկը սկսել է զուգահեռաբար աջուձախ բողոքել Կարո Այվազյանի և իր (պապիկին այդ ընթացքում սկսել են անհայտ մարդիկ սպառնալ, որ չբողոքի) ոտնահարվող իրավունքների մասին, հոկտեմբերի 14-ին Ջիվան Միքայելյանի տանն է հայտնվել Հրայր Անտոնյանի ենթակա Սամվել Սիմոնյանը և, ըստ Ջիվան Միքայելյանի, իրենից 10,000 դրամ ուզել, որպեսզի 200,000 դրամի վարչական տույժի չենթարկի: Պապիկը չի տվել, և Սիմոնյանը 200,000 դրամանոց ակտ է կազմել` նշելով, թե երկրորդ հարկ է կառուցում: Վարչական ակտը հաստատել է Երևանի քաղաքապետարանը, չնայած պապիկը մինչ այդ դիմել էր Անտոնյանին և վարչական մարմնի ղեկավարին, որպեսզի վերացնեն այդ անհիմն ակտը: Նա նաև տեղեկացրել էր, որ եթե իրեն տուգանում են, ապա ինչու չեն տուգանում անմիջապես իր հարևանությամբ ինքնակամ շինարարություն կատարող, ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակից, ոստիկանության մայոր Վ.Խաչատրյանին, քանի որ նա, խախտելով քաղաքաշինական և ճարտարապետական նորմերը, մոտ 75-80 քմ մակերեսով շինություն է կառուցել տրանսֆորմատորային կայանի հարևանությամբ: Հրայր Անտոնյանը Ջիվան Միքայելյանին պատասխանել է, թե նրա հարևանը 90-ականներին է ավտոտնակը կառուցել: Իսկ երբ «Առաջին լրատվականն»-ն անդրադարձել է այս խնդրին` Հ.Անտոնյանը սպառնացել է, որ կպատժի նրան, և որ գրելու մեթոդներն իր վրա չեն ազդում. այս երկիրը օլիգարխների երկիր է, ինքը օլիգարխ է` տաքսի ծառայություններ, շատ փող, ազդեցիկ ընկերներ ունի, և որ պապիկի նմանները չեն կարող իր վրա ազդել: Իսկ երբ պապիկը իր զոհված թոռնիկի և որպես զոհվածի ընտանիքի անդամ` արտոնությունների մասին է բարձրաձայնել, Անտոնյանը պատասխանել է` ապաշնորհ պապ ես, փող չես տվել, որ միակ կերակրող թոռդ չգնար Ղարաբաղ, չզոհվեր: Բաժնի պետը նաև հայտնել էր, որ ինչքան Կարոյի պապիկը պայքարի, այնքան իր համար լավ կլինի` իր պաշտոնը կբարձրացնեն: Եվ այդպես էլ եղել է. երկրորդ արձանագրությունն են կազմել նույն բաժնի աշխատակիցները` նշելով, թե շինարարությունը շարունակել է, և 2.5 միլիոնանոց վարչական ակտ են կազմել ու ուղարկել Վարչական դատարան: Հաշվի չեն առել Ջիվան Միքայելյանի ընտանեկան դրությունը` նրա խնամքին է զոհված թոռնիկի դպրոցական եղբայրը, տանտիրոջ 94-ամյա մայրը, որդու ընտանիքը: Իսկ Արաբկիրի վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Էդուարդ Մուշեղյանը` Կյաժ Էդոն, Հրայր Անտոնյանին, որպես «պարգևատրում», տարել է իրեն տեղակալ:

Պապիկի նկատմամբ ճնշումներին զուգահեռ` այս բաժնում սկսել են աշխատել նաև նույն բաժնի աշխատակից Տիգրան Փոստանջյանի ուղղությամբ: Նրան այժմ մեղադրում են մի քանի անձանցից ապօրինի վարձատրություն ստանալու մեջ: Եվ նրա դեմ ցուցմունք տվողների մեջ են նույն արձանագրություն կազմող Սամվել Սիմոնյանը և նրա բաժնի նախկին ղեկավար Հ.Անտոնյանը:

Ուշագրավ է, որ Փոստանջյանի գործով վկա Սամվել Սիմոնյանը դատարանում այդպես էլ չկարողացավ պատասխանել Տիգրան Փոստանջյանի պաշտպան Հայկ Ալումյանի այն հարցին, թե Կոմիտաս 23/1 հասցեում գտնվող ապօրինի շինարարությունը հայտնաբերելուց հետո իրե՞նք ինչու ակտ չեն կազմել (եթե, ասենք, Տիգրանը չէր կազմել), չեն տուգանել օրինախախտին և թույլ են տվել, որ ապօրինի շինարարությունը առանց համապատասխան թույլտվության ավարտին հասցվի, և որը մինչ օրս օրինականացված չէ: Ոչ ոք վարչական տուգանքի չի ենթարկվել, ոչ ոք այն քանդելու համար դատարան չի դիմել, թեև բացի թաղապետարանից ևս երեք վերահսկող մարմին կա` քաղաքաշինության նախարարությունում, քաղաքապետարանում և ոստիկանությունում, էլ չհաշված թաղապետարանի կոմունալ բաժնի մյուս տեսուչները: Շարքային տեսուչը կարո՞ղ էր 100,000 դրամ «ապօրինի վարձատրության» դիմաց այդ բոլոր մարմինների աչքի տակից «պլստացնել» այդ շինությունը… Արաբկիրի վարչական մարմնում` Տիգրանից ավելի բարձր օղակներում կարո՞ղ էին շահագրգռված լինել` ապօրինի շինարարությունը թույլատրելու: Վկան այդ հարցերի պատասխանը չուներ:

Այժմ արձանագրենք երկու փաստ. ստացվում է, որ թաղապետարանը` ի դեմս համայնքի ղեկավարի, Հրայր Անտոնյանի, և վերահսկող մյուս մարմինները երկակի ստանդարտներ են կիրառել մի կողմից` Ջիվան Միքայելյանի, մյուս կողմից` նրա հարևան ոստիկանի և Կոմիտասի 23/1 հասցեի բնակչի նկատմամբ: Սա իրավաբանական տերմինաբանությամբ կոչվում է պաշտոնեական անգործություն, որը քրեորեն պատժելի արարք է, և որի համար քրեական օրենսգիրքը նախատեսում է պատիժ (315.2 հոդված). «Պաշտոնատար անձանց կողմից… պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ դիտավորությամբ չձեռնարկելը, ինչպես նաև հողամասերը ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացնող կամ իրականացրած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները դիտավորությամբ չկիրառելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, կամ ազատազրկմամբ` մեկից երկու տարի ժամկետով և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով»: Բայց Հրայր Անտոնյանին ոչ միայն նման պատիժ չեն տվել ու պաշտոնից չեն զրկել, այլ Կյաժ Էդոն նրան ավելի բարձր պաշտոնի է տարել: Ուրեմն Հրայր Անտոնյանը ճիշտ էր, որ սա օլիգարխների երկիր է, ինքը օլիգարխ է և Էդոյի նման ազդեցիկ ընկերներ ունի և ինչ ուզի` անպատիժ կանի:

Բացի դա, եթե ընդունենք, որ Տ.Փոստանջյանը ապօրինի վարձատրություն է ստացել, ապա Հրայր Անտոնյանը և նրա վերադասը, փաստորեն, իմացել են «հանցագործության» մասին ու չեն հայտնել իրավապահներին: Դա ևս քրեական պատասխանատվության ենթակա արարք է, բայց նրանցից էլ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել. այս երկու պատմություններից բոլորը «ջրից չոր են դուրս եկել», բացի իշխանության դեմ բողոքողներից` Կարոյի պապիկից ու Զարուհի Փոստանջյանի եղբորից: Հենց այստեղ էլ իշխանության պատվերն ավելի ակնհայտ է դառնում, հովանավորներն էլ, հովանավորյալներն էլ:

Երեկ հեռախոսով կապվեցինք նաև Էդիկ Մուշեղյանի հետ, որպեսզի այս հարցի շուրջ նաև նրա պարզաբանումները լսենք, սակայն նա ասաց, որ ժամանակի սղության պատճառով ինքը չի կարող մեզ հանդիպել, և միայն առավոտյան կարող է ընդունել, քանի որ համայնքի բնակիչների հետ ինչ-որ հանդիպման է գնում: Իսկ երբ փորձեցինք ճշտել, թե կոնկրետ որտեղ, որպեսզի կարողանայինք գոնե բնակիչների հետ հանդիպման վայրում մեր հարցերի պատասխանը ստանալ, վարչական շրջանի ղեկավարը զարմացած ասաց` ինչ կարևոր է…

Ի դեպ, Հրայր Անտոնյանն այսօր Արաբկիրի դատարանում ցուցմունք է տալու:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում