Ժնևի երկնքում նկատվել է ՉԹՕ: La Tribune de Genеve թերթում հրապարակված լուսանկարներում սև երկնքի ֆոնին կարելի է տեսնել լուսավառ օվալ, վրան 3 կետ:
«ՉԹՕ-ն նկատել են տարբեր վայրերում գտնվող մի քանի ականատեսներ»,- ասվում է հոդվածում: Նրա լուսանկարի համաձայն՝ լուսավառվող օվալը «կախված է եղել» Լա-Պրայ արդյունաբերական արվարձանի երկնքում՝ մարզադաշտի մոտ:
Ավելի վաղ Սաշա անունով ականատեսն ասել է, որ ինքը ՉԹՕ է նկատել չորեքշաբթի՝ ժամը «մոտավորապես 20:30-ին»: Նա նշել է, որ «ամեն ինչ տևեց մոտ 20 վայրկյան, հետո օբյեկտը կտրուկ թռավ»՝ ճռռոցի ձայն հանելով, այն «ինքնաթիռի չափի էր, եզրերին՝ երկու ստատիկ լույսեր»:
Մամուլի տեղեկությամբ՝ հոկտեմբերի 12-ին երկնքում նման օբյեկտ տեսել են ժամը մոտավորապես 22:00-ին՝ Լոզանում, իսկ 23:00-ին՝ Ժնևի հարևան Ֆրանսիայի Ժե քաղաքում:










































