Հոկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 470 կրակոց:
Արցախի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ հարավարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:







































