Վաղվանից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու է Հայաստանի ներկայացուցիչը. սա արդյո՞ք ինչ-որ առավելություն կտա Հայաստանին, թե՞ ձևական բնույթ կկրի: Այս հարցի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Թևան Պողոսյանը նշեց, որ ըստ էության արդեն մեկ տարի է Հայաստանն է ստանձնել այդ պաշտոնը. «Բայց ՀԱՊԿ-ը ի սկզբանե արհեստական կազմակերպություն էր, փորձ էր արվել նմանակել ՆԱՏՕ-ի մոդելը, որտեղ Ռուսաստանը այն երկիրն էր, որն իր շահերը պետք է առաջ տաներ: Հայաստանը անդամակցել է ավելի շատ հայ-ռուսական հարաբերությունների պահպանման համար»:
ՀԱՊԿ-ը, Թևան Պողոսյանի դիտարկմամբ, դեռևս շարունակում է մնալ որպես արհեստական կառույց:
Ինչ վերաբերում է ցուցահանդեսում ցուցադրված սպառազինությանը և զինատեսակներին, Թևան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ ուրախալի է այն, որ հայակական կենտրոնները ևս իրենց լուծումներն են ներկայացրել, և համագործակցության դաշտեր ձևավորվելու հնարավորություն է ընձեռվել:
Անդրադառնալով պաշտպանության նախարարության փոփոխություններին՝ Թևան Պողոսյանը նշեց. «Իմանալով Վիգեն Սարգսյանին, կասեմ, որ առնվազն փոփոխության ձգտելու է: Բայց պետք է նաև համակարգային փոփոխություններ լինեն: Նա ասում է, որ պետք է բանակաշինությունից անցնենք ազգ-բանակի, ինչը նշանակում է, որ առաջին հերթին բանակը պետք է աշխատի գիտական, կրթական համակարգի հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































