Wednesday, 10 06 2026
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

Ռ. Զոհրաբյան. Հայաստանի 2/3-րդը ՀՀԿ-ինն է

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների հնարավորությունների մասին խոսելիս՝ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը նկատեց, որ ընդդիմադիր դաշտից խորհրդարանում ձայներ ունենալու հնարավորություն ունեն ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը». «Եթե ՀԱԿ-ը շարունակի ժողովրդավար, սահմանադրական ճանապարհով պայքարել, ապա հաստատ ձայներ կունենա ապագա ԱԺ-ում, իսկ եթե 2008 թ. դեպքերը կրկնի, ժողովուրդը վերջնականապես կհիասթափվի ՀԱԿ-ից»։
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն 50+1տոկոս ձայն է հավաքելու, իսկ Վարդան Բոստանջյան էլ իր կողմից այդ թիվը հասցրել է 99.9 տոկոսի, Զոհրաբյանի գնահատմամբ, այդ կուսակցության ցանկություններն են և ոչինչ ավելին. «Բոստանջյանն անգամ հումորով նման բան չպետք է ասեր։ Աստված չանի, որ ԲՀԿ-ն 99.9 տոկոս ձայն հավաքի, դա կլինի դիկտատուրա»։
ՀՀԿ փոխնախագահը համոզված է, որ խորհրդարանական մեծամասնությունը պատկանելու է ՀՀԿ-ին. «Մենք լավ գիտենք, թե ովքեր են ուժեղ։ Համայնքների 2/3-րդը աջակցում է ՀՀԿ-ին, իսկ ԲՀԿ-ին է պատկանում ամեն յոթերորդ համայնք։ Ահարոն Ադիբեկյանի սոցիոլոգիական հետազոտություններն էլ են վկայում, որ ՀՀԿ-ն մեծմասնություն է կազմելու։ Ես Ադիբեկյանին համարում եմ լուրջ գիտնական, քանզի նրա կանխատեսումները միշտ ճիշտ են եղել»։
Քրեակատարողական հիմնարկում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կիրառված բռնության շուրջ ստեղծված աղմուկը, ըստ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի, պարզապես չափազանցություն է։ «Ես շատ լավ գիտեմ, թե ինչ է կատարվում ՔԿՀ-ում, և համոզված եմ, որ լուրջ բան չի եղել։ Պարզապես այդ անձն այնքան քաղաքականացված է, որ եթե նրա կողքով անգամ «տառական» անցնի, էլի կքաղաքականացնեն և մեծ աղմուկ կբարձրացնեն»։
Գործի առնչությամբ հետաքննություն իրականացնելու անհրաժեշտության մասին խոսելով՝ Զոհրաբյանը համոզված ասաց, որ տվյալ հիմնարկությունում արդեն իսկ հետաքննություն կատարվում է։ ՀՀԿ փոխնախագահը նաև հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը միշտ էլ վերամբարձ և վիրավորական հայտարարություններ է անում, ինչը վայել չէ քաղաքական գործչին. «Նա իր նման պահվածքով ոչ թե քաղաքական գործիչ է, այլ դեղին մամուլի ներկայացուցիչ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում