Կենտուկիից 19-ամյա ուսանող Գայ Ուիլյամսը համալսարանի տարածքում ջրարջ է նկատել և փորձել տեսանկարահանել: Կենդանին հեռախոսը խլել է Ուիլյամսի ձեռքից ու փորձել փախչել: Այս մասին հայտնում է BuzzFeed-ը:
Վազքի ժամանակ տեսախցիկը միացված է եղել, և տեսանյութում, որն ուսանողը սմարթֆոնը կենդանուց վերցնելուց հետո հրապարակել է Twitter-ում, լսվում է, թե ինչպես է երիտասարդը իր ընկերուհու հետ փորձում կանգնեցնել գիշատիչ կենդանուն:
Հոլովակը 3 օրում ունեցել է 130 000 ռեթվիթ:









































