«Նապոլի»-ն շարունակում է հարձակվող փնտրել, ով կարող է փոխարինել վնասվածք ստացած և շարքից շուրջ 6 ամսով դուրս մնացած Արկադիուշ Միլիկին:
Նեապոլիտանյան ակումբի ուշադրության կենտրոնում է «Մոնրեալ»-ի հարձակվող Դիդիե Դրոգբան:
Նշենք, որ «Չելսի»-ի նախկին ֆուտբոլիստն ավելի վաղ հայտարարել է, որ ցանկանում է Եվրոպա վերադառնալ:











































