Թաիլանդի նոր թագավոր կդառնա հանգուցյալ թագավոր Պհումիպոն Ադուլյադետի որդին՝ գահաժառանգ արքայազն Մահա Վաչիրալոնգկորնը՝ հայտնում է Associated Press-ը։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Պրայուտ Չան-Օչան։
Թաիլանդի գահի ժառանգորդը 64 տարեկան է, նա մահացած միապետի միակ որդին է։










































