Անգլիայի բանկի ներկայացուցիչների տվյալներով՝ ֆունտի փոխարժեքի հավասարակշռված առևտրային ինդեքսը հասել է ռեկորդային ցածր մակարդակի: Այս մասին գրում է Financial Times-ը:
Հաղորդվում է, որ ֆունտի իրական էֆեկտիվ փոխարժեքը նվազել է մինչև 73,38՝ նվազագույն նիշի 1848 թվականից ի վեր:
Ըստ վերլուծաբանների՝ չնայած դոլարի նկատմամբ բրիտանական արժույթի առավոտյան ծանրակշիռ ամրապնդմանը՝ հոկտեմբերի 12-ին ֆունտը մինչև կեսօր կորցրել է աճի թափը Brexit-ի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի իշխանության ներկայացուցիչների մի շարք նոր մեկնաբանություններից հետո:
Ներկայումս ֆունտի փոխարժեքը դոլարի նկատմամբ 1,2325 է:








































