Ամերիկյան CBS հեռուստաալիքը հրապարակել է 20 տարվա վաղեմության տեսանյութ, որում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը 10-ամյա աղջկան խոստանում է 10 տարի անց հանդիպել նրա հետ:
1992թ. Entertainment Tonight ծրագրի Սուրբծննդյան թողարկմանը գործարարը բախվում է մի խումբ աղջիկների: Թրամփը նրանցից մեկին հարցնում է՝ արդյոք նա պատրաստվո՞ւմ է բարձրանալ շարժասանդուղքով, իսկ հետո հայտարարում է. «Ես նրա հետ կհանդիպեմ 10 տարի անց: Կարո՞ղ եք դրան հավատալ»:
Ավելի վաղ ամերիկյան մամուլում հրապարակվել են կանանց հայտարարություններ, որոնք ԱՄՆ նախագահի թեկնածուին մեղադրում են նախկինում իրենց հետապնդելու փորձ անելու համար:
Ուրբաթ Թրամփը հայտնվել է աղմկոտ սկանդալի կենտրոնում, երբ The Washington Post պարբերականը հրապարակեց 2005 թվականի տեսագրություն, որում լսվում է, թե ինչպես է Թրամփը իրեն թույլ տալիս գռեհիկ և սեքսիստական արտահայտություններ կանանց հասցեին:









































