Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Գարեթ Սաութգեյթը գովեստի խոսքեր է հասցեագրել ազգային թիմի և «Տորինո»-ի դարպասապահ Ջո Հարթին, ով նախորդ ամռանը «Մանչեսթեր Սիթի»-ից վարձավճարով տեղափոխվել է թուրինյան ակումբ:
«Խոսել եմ Գվարդիոլայի հետ: Նա համաձայն է, որ Հարթը հանգիստ է և ցուցադրում է իր լավագույն խաղը: Ազգային թիմի կազմում անցկացրած երկու խաղում Հարթը ոչ միայն փրկում էր թիմին, այլ նաև անհրաժեշտության դեպքում հիանալի խաղում ոտքերով:
Նա ապացուցեց, որ բարձրակարգ դարպասապահ է»,- Sky Sports-ը մեջբերում է Սաութգեյթի խոսքերը:
Հավելենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Հարթը մասնակցել է 5 խաղի:









































