Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ Ռուսաստանը կիբեռտարածությունում ԱՄՆ-ի հակառակոդն է։ Ճեպազրույցի ժամանակ Էռնեստը նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել իր տվյալների էլեկտրոնային բազաները «օտարերկրացի հակառակորդների» գործողություններից։
Լրագրողները հետաքրքրվել են, թե հատու՞կ է մամլո քատուղարն օգտագործել «հակառակորդ» բառը Ռուսաստանի նկատմամբ։
«Առաջին անգամ չէ։ Հատկապես հաշվի առնելով նրանց ակտիվությունը կիբեռտարածությունւմ։ Նրանք հստակ հասկանալ են տվել, որ այդ գործողություններն ուղղված են ԱՄՆ գործողությունների դեմ, հատկապես եթե նրանք փորձում են խաթարել կառավարական համակարգը»,- հայտարարել է Էռնեստը։
Անցած շաբաթ ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել էր, որ ՌԴ կառավարությունը կանգնած է եղել ընտրական համակարգերի և տվյալների այլ ամերիկյան էլեկտրոնային բազաների կոտրման փորձերի հետևում:







































