Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) փոխնախագահ Էրքան Աքչայը հայտարարել է, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) փորձում է միջանցք ստեղծել թուրք-սիրական սահմանին, որով պլանավորում է իրականացնել նաև նավթի մատակարարումներ.
«Թուրքիայի ու Սիրիայի սահմանի երկարությունը կազմում է 911 կիլոմետր։ Քրդերը, PKK-ն ունեն Իրաքից Սիրիայի հյուիսով ու Թուրքիայի արևելքով անցնող միջանցք ստեղծելու հավակնություններ։
Նրանք նպատակադրվել են դրանով նավթի մատակարարումներ իրականացնել համաշխարհային շուկա։ Մենք ոչ մի դեպքում չենք համաձայնվի դրան»։








































