Monday, 29 04 2024
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում

«Հայաստանին ուղղված Ռուսաստանի հնարավոր պատժամիջոցները կանդրադառնան մեր տնտեսության մեծ հատվածի վրա»

Հայաստանին ուղղված ՌԴ հնարավոր պատժամիջոցները էականորեն կանդրադառնան տնտեսության վրա: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը: Նա նշեց, որ ներկայումս աշխարհում պայքարում են ազդեցության գոտիների համար, իսկ ռուսական ազդեցության գոտիները դեռևս կենտրոնացված կառավարման տարիներից հայտնի էին: Այս պահին՝ ի դեմս նորանկախ պետությունների, ստացվել է մի զարգացում, ըստ որի՝ յուրաքանչյուրն ուզում է գտնել իր տեղն աշխարհում: Բոլոր պարագաներում նրանք, դեռևս լինելով ոչ բավականաչափ ուժեղ, ենթակա են ճնշումների գերկառավարողների կողմից: Ըստ Վ. Բոստանջյանի՝ ի դեմս Ասոցացման համաձայնագրի, որը պատրաստվում են ստորագրել վեց երկրներ, այդ թվում՝ Ուկրաինան և Հայաստանը, ԵՄ-ն ունի լուրջ ցանկություն դեպի իր ազդեցության գոտի տեղաշարժելու այս երկրներին, բնականաբար, ՌԴ-ն էլ այս պարագայում փորձում է այդ բանը թույլ չտալ, և հիմա դիմադրություն է գնում:

«Այս պրոցեսում բոլոր դեպքերում Ասոցացման համաձայնագրի ստորագրումը միգուցե դեռևս վերջնականորեն խնդիրը չի լուծում, բայց, այդուհանդերձ, ստեղծում է նախադրյալներ՝ հետագայում ՌԴ-ի ազդեցության գոտիները կորցնելու համար: Ինչ վերաբերում է այս միտումները կանխելուն, ՌԴ-ն գործադրելու է ճնշումներ և եթե հիմա այդ ճնշումներն արտահայտվում են տարբեր տնտեսական սանկցիաների ձևով Ուկրաինայի նկատմամբ, իսկ Հայաստանը իր հզորությամբ, կարողությամբ և բազմաթիվ այլ հատկություններով Ուկրաինա չէ: Բացի այդ՝ առանց այն էլ Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ անվտանգությունը, գոնե հիշելի հեռանկարում, այլընտրանք չունի, անվտանգության առումով կարող ենք ապավինել միայն ՌԴ-ին: Փաստորեն ՀՀ էներգետիկան պատկանում է ռուսներին, երկաթգծային տրանսպորտը պատկանում է ռուսներին, հեռահաղորդակցությունը պատկանում է ռուսներին, և ստացվում է, որ հիմնական մագիստրալ ուղղությունները, որով մենք հնարավորություն ունենք զարգանալու, պատկանում են ռուսներին: Սա արդեն իսկ ազդեցություն է, և անհրաժեշտության դեպքում այդ ազդեցության ամպլիտուդը կբարձրանա»,- մեկնաբանեց Վարդան Բոստանջյանը՝ հավելելով, որ Ռուսաստանի կողմից հնարավոր տնտեսական պատժամիջոցները կանդրադառնան հայաստանյան տնտեսության մեծ տոկոսի վրա, քանի որ ՀՀ-ն մեծ կախվածության մեջ է ՌԴ-ից:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի դաշնության «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Գենադի Անիշչենկոն «Ինտերֆաքսին» հայտնել էր, որ ուկրաինական խոշորագույն հրուշակեղեն արտադրող «Ռոշեն» ընկերության արտադրանքի ներմուծումը Ռուսաստան արգելվել է որակական որոշակի խնդիրների պատճառով: Սակայն սրանք ընկալվում են որպես ռուսական տնտեսական պատժամիջոցներ՝ ուղղված Ուկրաինային, ԵՄ Ասոցացման համաձայնագրին ընդառաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում