Մեծ Բրիտանիայում հաճախակի են դարձել ծաղրածուների կոստյումներով չարամիտների հարձակումները, գրում է The New York Times-ը:
Նշվում է, որ բրիտանական Միդլենդս շրջանում ծաղրածուի կոստյումով անծանոթը փողոցում թափահարել է կացինը և վախեցրել է բնակիչներից մեկին:
Լոնդոնում ծաղրածուի կոստյումով մի այլ երիտասարդ ներթափանցել է Բրունելի համալսարանի տարածք՝ ձեռքին էլեկտրական սղոց:
Բացի այդ՝ Էսեքս դքսությունում սև ֆուրգոնով նման կոստյումներով 2 անծանոթ փորձել են 2 աշակերտուհու հրավիրել ծննդյան տոնակատարության: Արդյունքում՝ դպրոցի ղեկավարությունը աշակերտներին արգելել է դասամիջոցներին լքել շենքը:










































