Բրիտանացի Մարկ Ռիթմանը 11 ժամ փորձել է ջուր եռացնել Wi-Fi-ով թեյնիկում: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Թերթը նշում է, որ Ռիթմանն ընդամենը մեկ բաժակ թեյ է ցանկացել և չի պատկերացրել, որ ստիպված կլինի 11 ժամ ծախսել, որպեսզի իր բարձրտեխնոլոգիական թեյնիկը ջուր եռացնի:
Հով քաղաքի բնակիչը թեյնիկի կարգավորումը սկսել է մոտավորապես ժամը 9.00-ին: 3 ժամ անց խնդիրները չեն վերացել: Ըստ ամենայնի, թեյնիկը սոֆթ չի ունեցել, որը թույլ է տալիս այն ինտեգրել տան ուրիշ սարքերի:
Տեխնիկական մասնագետ բրիտանացին ինքնուրույն լուծել է խնդիրը: 11 ժամ հետո թեյնիկը սկսել է արձագանքել ձայնային հրահանգներին: Վերջիվերջո, ջուրը հաջողվել է եռացնել:










































