Մայիսի 23-ին Երևանում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ լիագումար նիստը:
Հայկական կողմի բանակցային թիմը ղեկավարում է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, ԵՄ պատվիրակությունը գլխավորում է Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան հարևանության հարցերով վարչության տնօրեն Գունար Վիգանդը:
Նիստի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես կգա ողջույնի խոսքով:
Նույն օրը բանակցային թիմերի ղեկավարների մասնակցությամբ տեղի կունենա մամուլի ասուլիս: