Աշխարհի 2018 թվականի առաջնության Հարավային Ամերիկայի գոտու ընտրական մրցաշարի շրջանակներում Բրազիլիայի հավաքականն արտագնա խաղում 2:0 հաշվով առավելության է հասել Վենեսուելայի ընտրանու նկատմամբ:
Հանդիպման 73-րդ րոպեին խաղը դադարեցվել է՝ «Օլիմպիկո Մետրոպոլիտանո» մարզադաշտում էլէկտրականության հետ ծագած խնդիրների պատճառով: Սակայն այն վերականգնելուց հետո խաղը շարունակվել է:
Բրազիլացիները 21 միավոր են վաստակել և գլխավորել ընտրական փուլի մրցաշարային աղյուսակը՝ շրջանցելով իր ակտիվում 20 միավոր գրանցած Ուրուգվայի թիմին: Վենեսուելայի ընտրանին 2 միավորով շարունակում է զբաղեցնել վերջին՝ 10-րդ հորիզոնականը:
Վենեսուելա-Բրազիլիա՝ 0:2
0:1 Ժեսուս (8’), 0:2 Վիլիան (53’)










































