ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատել է նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ազդեցիկ հանրապետականներին՝ պաշտոնապես մերժել նրան որպես թեկնածուի աջակցության հարցում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հաջակցություն դեմոկրատ Հիլարի Քլինթոնի Հյուսիսային Կարոլինայում նախընտրական հանրահավաքի ընթացքում Օբաման հայտարարել է, որ անհնար է մեղադրել Թրամփին կանանց մասին անպատշաճ հայտարարությունների համար և միաժամանկ աջակցել նրան որպես թեկնածուի աշխարհի ամենակարևոր պաշտոնում։
Օբամայի խոսքով՝ հանրապետական թեկնածուն ո՛չ իր բնավորությամբ, ո՛չ պատրաստավածությամբ ու գիտելիքներով, ո՛չ այդ գիտելիքները ստանալու ցանկությամբ, ո՛չ ազնվությամբ պիտանի չէ միջազգային արենայում ԱՄՆ-ը ներկայացնելու համար։
Օբաման ոչ մի անգամ Թրամփի անունը չի արտասանել՝ անվանելով նրան «նա»։












































