Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ տարեկան թռիչքը դեպի Մարս կարող է հանգեցնել ինտելեկտի զգալի նվազման ուղեղի՝ մշտապես տիեզերական ճառագայթման տակ գտնվելու պատճառով: Այս մասին ասվում է Scientific Reports ամսագրում հրապարակված հոդվածում:
Գիտնականներն այսպիսի եզրակացության են եկել՝ հետևելով մի քանի տասնյակ մկների վարքի փոփոխություններին, որոնց գլուխն ամեն օր «գնդակոծել են» տիեզերական ճառագայթների լաբորատոր նմանօրինակներով, որոնց զբոսաշրջիկները մշտապես կհանդիպեն Մարս տանող ճանապարհին:
Գիտնականների փորձը ցույց է տվել, որ ծանր իոնների միջոցով մոտ 3 ամիս «գնդակոծությունը» իսկապես հանգեցրել է հիշողության հետ կապված խնդիրների առաջացման և ըմբռնողության վատացման, ուշադրության պակասի և հոտառության զգալի վատացման: Միևնույն ժամանակ, ավելի պարզ ճանաչողական գործառույթները չեն վնասվել:
Գիտնականները նշում են, որ իրենց բացահայտումը նշանակում է, որ տիեզերանավերը, որոնք կմեկնեն Կարմիր մոլորակ, պետք է լրջորեն պաշտպանված լինեն, ինչը կկանխի այդպիսի հետևանքները կամ դրանք կդարձնի պակաս արտահայտված:












































