Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ադամ Նավալկան հայտարարել է, թե ինչ սպասելիքներ ունի Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստանի ընտրանու դեմ խաղից:
«Մենք հարգում ենք Հայաստանի հավաքականին: Յուրաքանչյուր մրցակցի դեպքում մեր մոտեցումը չի փոխվում, եթե խոսք է գնում նախապատրաստվելու մասին: Կարծում ենք, որ պատրաստ ենք 100 տոկոսով:
Մենք կկարողանանք վերահսկել խաղի ընթացքը: Ծրագիր ունենք, որը ցանկանում ենք իրականացնել Հայաստանի հավաքականի դեմ խաղում»,- Łączy nas piłka-ը Նավալկայի խոսքերը:







































