Ռուսաստանը հետևում է արդեն սովորական դարձած վարքագծին՝ Կալինինգրադի մարզում տեղակայելով «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրներ։ Նման հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ ելույթ ունենալով գերմանական Պասսաու քաղաքում համաժողովի ժամանակ՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Հիմա ես տեսնում եմ, որ նրանք «Իսկանդեր» հրթիռներ են տեղակայում Կալինինգրադի մոտ։ Այդ ամենը համապատասխանում է այն վարքագծին, որին մենք ականատես ենք արդեն երկար ժամանակ»,- ասել է նա։








































