Իսրայելի ոստիկանությունը տեղեկացրել է, որ Երուսաղեմում տրամվայի կանգառի մոտ՝ գլխավոր ոստիկանական վարչության մոտ պաղեստինցին կրակ է բացել այնտեղ կանգնած մարդկանց վրա, հայտնում է BBC-ն:
Տարբեր տվյալներով՝ վիրավորվել են 6-8 մարդ, որոնցից 2-ը գտնվում են կրիտիկական վիճակում:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով՝ հարձակվողը կրակել է ավտոմեքենայից, ապա փորձել է թաքնվել արաբական թաղամասի ուղղությամբ, քաղաքի արևելյան մասում:
Ոստիկանները մոտոցիկլետներով հասել են հարձակվողին: Կատարված հրաձգության հետևանքով պաղեստինցին սպանվել է, իսկ ոստիկաններից մեկը ծանր վիրավորվել է:
Ոստիկանությունը պարզել է հարձակվողի անձը: Նրա տվյալներով՝ նա 39-ամյա պաղեստինցի է Արևելյան Երուսաղեմից: Ոստիկանությունը դա դիտարկում է որպես ահաբեկչական գործողություն:










































