CNN հեռուստաալիքը հրապարակել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի տարբեր հարցազրույցներից հատվածներ, որոնցում նա կանանց քննարկում է կոպիտ և նվաստացուցիչ ձևով:
Հեռուստաալիքի ներկայացրած նյութերում Թրամփն հիմնականում քննարկում է իր ինտիմ կյանքը ամերիկյան հեռուստառադիոհաղորդավար Գովարդ Սթերնի հետ: CNN-ի տվյալներով՝ հանրապետականը այդ հարցազրույցները տվել է տարբեր տարիներ՝ 20 տարվա ընթացքում:
Մի քանի հարցազրույցներում թեկնածուն շոշափում է իր դուստր Իվանկայի արտաքին և ֆիզիկական տվյալները: Հաղորդավարի այն հարցին, թե նա կատարե՞լ է կրծքի մեծացման վիրահատություն, Թրամփը պատասխանում է, որ նա միշտ եղել է «փարթամ» և նրան անվանել է «զարմանալիորեն գեղեցիկ»:










































