Թուրքիան կողմ է «Թուրքական հոսք» նախագծին: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:
«Մենք կողմ ենք «Թուրքական հոսք» նախագծին և Թուրքիայում կառուցվող ատոմակայանին, քանի որ հետաքրքրված ենք փոխադարձ ներդրումների հարցում»,- ասել է նա լրագրողներին:
Զեյբեքչին հայտնել է, որ կիրակի ծրագրում է այդ հարցով հանդիպել իր ռուս գործընկեր Ալեքսեյ Ուլյուկաևի հետ, իսկ երկուշաբթի՝ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ:











































