Իտալական «Միլան»-ի կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոն հաջողությամբ վիրահատության է ենթարկվել:
Մոնտոլիվոյի ծնկի վիրահատությունը հաջող է անցել, ինչը նշանակում է, որ ֆուտբոլիստի լիովին վերականգնման համար կպահանջվի շուրջ կես տարի:
Հիշեցնենք, որ 31-ամյա կիսապաշտպանը վնասվածք էր ստացել աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Իսպանիայի հետ հանդիպման ընթացքում:








































