Civil Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի աշխատակազմն իր մոտ է կանչել Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանատան դիվանագետին և բողոք հայտնել Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից Վրաստանի ներքաղաքական գործընթացներին միջամտելու և ընտրական միջավայրը սրելու համար:
Վրաստանի նախագահի հրահանգով՝ նրա արտաքին կապերի գծով քարտուղար Թենգիզ Պխալաձեն հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ այդ դիրքորոշման մասին հայտնել է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին:
Հանդիպումից հետո Պխալաձեն հայտարարել է. «Անընդունելի է այլ պետության պաշտոնատար անձի կողմից վրացական քաղաքականությանը միջամտելն ու նախընտրական միջավայրը սրելը»:








































