Նոբելյան ինստիտուտի տնօրեն և Նորվեգիայի նոբելյան կոմիտեի քարտուղար Ուլավ Նյոլսթադը 2016 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակը Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսին շնորհելու առնչությամբ Օսլոյում լրագրողներին հայտնել է, որ ինքը նախագահի հետ նախօրեին է խոսել, և որ նա շնորհակալություն է հայտնել մրցանակը իրեն շնորհելու կապակցությամբ: Նրա խոսքերը ներկայացնում է նորվեգական NRK հեռուստառադիոընկերության կայքը:
«Նա ցնցված և շնորհակալ էր: Նա անմիջապես ընդգծել է Կոլումբիայում խաղաղ գործընթացի շարունակման համար անգնահատելի նշանակությունը,- ասել է Նյոլսթադը:
2016 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսին՝ ջանքերի համար, որոնք ուղղված են ավելի քան 50 տարի շարունակված քաղաքացիական պատերազմի ավարտին։ Այս մասին Օսլոյում հայտարարել է Նորվեգիայի Նոբելյանական կոմիտեն։
Սեպտեմբերի 27-ին Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը և խմբավորման ղեկավար Ռոդրիգո Լոնդոնիո Էչևերին ստորագրել էին համաձայնագիր կեսդարյա զինված հակամարտության դադարեցման և կայուն խաղաղության ապահովման մասին։
Երկուշաբթի Կոլումբիայի նախագահը հայտարարել է երկրում ընդդիմադիրների հետ համաձայանագրերի հակառակորդների հետ խաղաղության մասին նոր երկխոսություն սկսելու մասին և բարձր մակարդակի հանձնաժողով է ստեղծել այդպիսի երկխոսություն սկսելու համար: Իշխանությունները մոտ 300-էջանոց փաստաթղթում փոփոխությունների հնարավորության հույս ունեն, որոնք հարմար կլինեին ինչպես ապստամբներին, այնպես էլ խաղաղ համաձայնագրի ընդդիմադիրներին:








































