Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Ընդհանուր լարվածությունը շփման գծում պահպանվելու է. Ալեքսանդր Մարկարով

Վերջին օրերին բավական սրվել է իրավիճակը ղարաբաղաադրբեջանական շփման գծում, ինտենսիվացել են կրակի դադարեցման ռեժիմի խախտումները, այս մասին են խոսում ԼՂՀ պաշտպանության բանակի վերջին հաղորդագրությունները: Իրավիճակին անդրադարձել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը՝ իր հայտարարությա մեջ տեղեկացնելով, որ իրենց դիտորդական թիմը հերթական մշտադիտարկում է իրականացրել շփման գծում, նա անդրադարձել է որոշ ԶԼՄ-ների հրապարակումներին այն մասին, որ իրենք իրենց հայտարարության մեջ չեն նշում, թե որ կողմն է խախտել հրադադարը, ով է պատասխանատու: Նա պարզաբանել է, որ իրենք արձանագրում են այն խախտումները որոնց ականատեսն են լինում մշտադիտարկման ժամանակ, բայց ընդհանրապես մանդատ չունեն անցկացնելու միջադեպի հետաքաննություն:

Եթե հաշվի առնենք այս հայտարարությունը, ի՞նչ առաջընթաց կա ընդհանրապես շփման գծում կրակի դադարեցման, խախատումների բացառման, անվտանգության միջոցների ամրապնդման ուղղությամբ. այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցեց քաղաքագիտության դոկտոր Ալեքսանդր Մարկարովի հետ:

«Նախ հիշեցնեմ, թե Վիեննայում ապրիլյան սրացումից հետո ինչի մասին էին պայմանավորվում. խոսքը երեք հիմնական կետերի մասին էր՝ ռազմական գործողությունները չպետք է վերսկսվեն, փորձ պետք է արվի ավելի մեծ լիազորություններ տրամադրել ԵԱՀԿ գրասենյակին և դիտորդներին շփման գծում և ստեղծել հետաքաննման մեխանիզմներ՝ հրադադարի խախտման դեպքերի համար:

Ապրիլյան լարված իրավիճակից հետո միանշանակ է, որ լարվածությունը շփման գծում նվազել է և դրան բնականաբար նպաստել է և՛ հայաստանյան դիրքորոշումը, և՛ այն պատասխանը, որը տրված է եղել հակառակորդին, որը գիտակցում է, որ ոչ մի ռազմական գործողության պոտենցիալ չունեն, և որ ռազմական գործողությունը կբերի իրենց համար ավելի վատ հետևանքների:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ գրասենյակի մոնիթորինգային լիազորությունների ընդլայնմանը, դրա վերաբերյալ կողմերը հայտարարեցին և դրա անհրաժեշտությունը հաստատեցին միջնորդները, բայց չկան կոնկրետ քայլեր և պայմանավորվածություններ տվյալ ուղղությամբ, հասկանալի է, որ դա ոչ միայն հայաստանյան կողմի ցանկությունն է և ձգտումն է, այլ տվյալ պարագայում անհրաժեշտ է նաև մյուս կողմի՝ Ադրբեջանի համաձայնությունը, որը բնականաբար չի լինելու այն պարզ պատճառով, որ հիմնական խախտողը ինքն է, ինչն էլ պայմանավորվում է նաև երրորդ խնդրի շարունակականությունը, որը վերաբերում է նրան, որ քննման մեխանիզմների ստեղծման համար նախադրյալներն, ընդհանուր առմամբ, հասկանալի են, բայց չկան կոնկրետ գործողություններ՝ ուղղված այս մեխանիզմների ներդրման համար, քանի որ Ադրբեջանի համաձայնությունը չկա, իսկ համաձայնությունը չկա այն պարզ պատճառով, որ ինքն է հանդես գալիս որպես խախտումների նախաձեռնող:

Ընդհանուր առմամբ՝ իրավիճակը կայունացել է, խախտումները, որոնք լինում են, չեն լինում այնքան էական, որքան վերջին մեկուկես տարում, ավելի հարաբերականորեն հանգիստ իրավիճակ է, չնայած այդ պայմաններում էլ մենք ունենք զոհեր:

Ոչ միայն միջազգային, այլ նաև հայաստանյան ռազմադիվանագիտական գործունեության արդյունքում մենք տեսնում ենք իրավիճակի ավելի կայուն լինելը»,- նշեց Ալեքսանդր Մարկարովը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում