Թուրինի «Յուվենտուս»-ի պաշտպան Շտեֆան Լիխշտայները ակումբի ղեկավարներին խնդրել է վաճառքի հանել իր րանսֆերը: Սակայն շվեյցարացուն պատասխանել են, որ կարող են վաճառել նրա իրավունքները միայն օտարերկրյա ակումբներին:
Հայտնի է, որ 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր Միլանի «Ինտեր»-ը, սակայն թուրինցիներն ակնարկել են, որ թույլ չեն, որպեսզի Լիխշտայները հանդես գա իրենց մրցակիցների կազմում:
Հավելենք, որ Շտեֆան Լիխշտայները ցանկանում է փոխել ակումբային գրանցումը Դանի Ալվեսի պատճառով:









































