Tuesday, 23 06 2026
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ

«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում

Հունիսի 22 -ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ծաղկեպսակ է տեղադրել Անհայտ զինվորի խորհրդանշական գերեզմանին։ Խորհրդային Միության դեմ ֆաշիստական Գերմանիայի հարձակման օրը ՌԴ-ում պաշտոնապես նշվում է որպես «սգի և հիշատակի օր»։ Լրացել է այդ, հիրավի, պատմա-քաղաքական կարեւորագույն իրադարձության 85-րդ տարին, բայց Ռուսաստանի նախագահը հուշահամալիր է այցելել մենակ։ Նրա կողքին չի կանգնել անգամ «միութենական պետության անբաժանելի մաս կազմող» Բելառուսի նախագահը։

Նույն օրը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևը պաշտոնական այցով մեկնել է Բրյուսել։ Այդ մասին հայտնել է akorda-ն՝ Ղազախստանի նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքը։ Ըստ հաղորդագրության, օդանավակայանում Տոկաևին դիմավորել է Կենտրոնական Ասիայի հարցերով Եվրոպայի խորհրդի հատուկ ներկայացուցիչ Էդուարդ Ստիպրայսը։ Նախատեսված է, որ Ղազախստանի նախագահը բանակցություններ կվարի Եվրոպայի խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա դոն դեր Լայենի հետ, ստորագրվեն «մի շարք երկկողմ փաստաթղթեր»։

Եվրամիություն-Կենտրոնական Ասիա առաջին գագաթաժողովը կայացել է անցյալ տարվա ապրիլի առաջին օրերին՝ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։ Այն անցկացվել է «Ներդրում կատարիր հանուն ապագայի» կարգախոսով։ Ղազախստանը, որի տարեկան համախառը ներքին արդյունքը հասել է 366 միլիարդ դոլարի, քաղաքական դիտորդների կողմից ճանաչված է որպես «միջին երկիր»։ Նոյեմբերին Ղազախստանի նախագահը Դոնալդ Թրամփի անձնական հրավերով կմասնակցի G 20-ի գագաթաժողովին։

Անցյալ տարի Ղազախստան է այցելել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Օրերս Ուզբեկստանում է գտնվել Գերմանիայի նախագահ Շտայնմայերը։ Մեկ շաբաթվա տարբերությամբ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն բանակցություններ է վարել Ղրղըզստանի և Տաջիկստանի նախագահների հետ։ Հունիսի 22-ին Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովը այցելել է Ադրբեջան, որտեղ հեռավար մասնակցել է Թուրքմենստանի համար Բաքվի նավաշինարանում կառուցված «Դոստլուկ» լցանավի լուղարկման արարողությանը։

Այս իրադարձությունները տեղի են ունեցել Աստանայում ԵԱՏՄ գագաթաժողովին հաջորդած ոչ լրիվ երկշաբաթյա ժամանակահատվածում և վկայում են, որ հետխորհրդային տարածքի երկրները տնտեսության, կապուղիների և լոգիստիկայի դիվերսիֆիկացման տենդագին փնտրտուքի մեջ են։ Ֆաշիստական Գերմանիայի դեմ խորհրդային ժողովուրդների պատերազմը տևել է ոչ լրիվ չորս տարի։ Հինգերորդ տարին է, Ռուսաստանը Ուրաինայի դեմ «հատուկ ռազմական գործողություն» է իրականացնում, բայց չոր արդյունքը այն է, որ հունիսի 22-ին ուկրաինական հրթիռները Վորոնեժում ռազմական նշանակության գործարան են խոցել, իսկ դրոնային հարձակումները հերթական անգամ կաթվածահար են արել Մոսկվայի օդանավակայանները։

Ստեղշված իրավիճակում ՌԴ նախագահ Պուտինը գոնե առերևույթ ընտրել է «Վճռական մենակի» կերպարը։ Արտաքին քաղաքականության հարցերով նրա օգնական Ուշակովը նախօրեին հայտարարել է, որ Ռուսաստանին այլևս «Անքորիջի պայմանավորվածությունները պետք չեն, պետք չէ հրադադարի համաձայնություն, Ռուսաստանին պետք է միայն հաղթանակ»։ Դա իրոք պետական որոշո՞ւմ է, թե՞ դիվանագիտական «ծխածածկույթ», չափազանց դժվար է նույնիսկ կռահել։ Կարծես թե ակնհայտ է դառնում, որ պատերազմող «Վճռական մենակի» կերպարով Վլադիմիր Պուտինը եթե նոր թշնամիներ չի շահում, ապա հին բարեկամներ հաստատ կորցնում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում