Ուկրաինան վստահ է, որ ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը Ռուսաստանի նկատմամբ «ավելի համարձակ» գործելու համար։
The Kyiv Independent-ի տեղեկություններով՝ Թրամփը մասնավոր զրույցում Վոլոդիմիր Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը, քանի որ, ըստ ԱՄՆ նախագահի, Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ բանակցությունների՝ առանց ուժային գործոնի։ Կողմերը քննարկել են նաև ԱՄՆ-ում Զելենսկի-Պուտին հնարավոր գագաթնաժողովի գաղափարը, որին Թրամփը դրական է արձագանքել։
Միաժամանակ Կիևը ձգտում է ստանալ Patriot համակարգերի հրթիռների արտադրության արտոնագիր՝ Ուկրաինայում սպառազինության դեֆիցիտը լրացնելու համար։ The Kyiv Independent-ը նշում է, որ այս դիվանագիտական և ռազմական ակտիվությունը տեղի է ունենում ռուսական տարածքների վրա ուկրաինական հարձակումների ֆոնին, որոնք Կիևը դիտարկում է որպես Կրեմլին բանակցությունների սեղանին վերադարձնելու միջոց։









































