Wednesday, 01 07 2026
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին

Ուշագրավ մանրամասներ Սյունիքի նոր մարզպետի գործունեությունից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզի՝ Սուրիկ Խաչատրյանի տիրապետման տարիները այսպիսով կարող ենք համարել պատմական անցյալ: Խաչատրյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականի մարտից:

Իհարկե, 2013-ի հունիսին նա ստիպված էր Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո հրաժարական ներկայացնել, սակայն 2014-ի սեպտեմբերին կրկին վերանշանակվեց նախկին պաշտոնում: Վերանշանակումը համընկավ «Զանգեզուրի ՊՄԿ»-ն Մաքսիմ Հակոբյանի տիրապետման տակից վերցնելու փուլի հետ:

2013-ի հունիսին մարզպետ էր նշանակվել հենց Մաքսիմ Հակոբյանի որդին` Վահե Հակոբյանը: Բայց երբ 2014-ի հուլիսին Մաքսիմ Հակոբյանը ազատվեց «Զանգեզուրի ՊՄԿ» գլխավոր տնօրենի պաշտոնից, երկու ամսից նրա որդին ևս պաշտոնազրկվեց, և մարզպետի «աթոռը» վերադարձվեց Սուրիկ Խաչատրյանին:

Ճակատագրի հեգնանքով Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պաշտոնում երեկ փոխարինած անձը կրկին Վահե Հակոբյանն է, սակայն նա առաջին Վահե Հակոբյանի հետ ոչ մի կապ չունի: Իսկ ո՞վ է նա. այս Հակոբյանն այն անձն է, որը 2014-ին, նշանակվելով «Զանգեզուր ՊՄԿ» վարչական գծով տնօրեն, Մաքսիմ Հակոբյանին «գահընկեց արեց» և ներկայումս ամբողջությամբ տիրապետում է կոմբինատը: Ու դա արեց Սերժ Սարգսյանի ու նրա երիտթևի անունից:

Վահե Հակոբյանի կարիերան սկսվել է 1996-ին ՀՀ ԱԱԾ-ում, երբ այդ գերատեսչությունը ղեկավարել է Սերժ Սարգսյանը:

Վերջինիս ԱԱԾ ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո՝ 2000-ին, Վահե Հակոբյանը ևս աշխատանքից ազատվել է: Հետագայում նա մոտ տասը տարի աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ լինելով Սերժ Սարգսյանի «ներկայացուցիչը»: Թերևս այդ գործը փայլուն կատարելու համար էլ նրան վստահվել է «Զանգեզուրի ՊՄԿ»-ն Մաքսիմ Հակոբյանից վերցնելու բարդ և պատասխանատու գործը, որը ևս նա ամբողջությամբ իրագործել է, ուստի այժմ էլ կարող է ստանձնել ողջ մարզի կառավարումը»:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում