Monday, 29 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

«Եթե ադրբեջանցիները կարողացան ինքնաձիգով գալ իրենց խնդիրը լուծել, էլ իսկանդերներդ ու՞մ են պետք»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը։

-Պարոն Սարգսյան, կառավարության ամբողջական կազմը պատրաստ է։ Շատ է խոսվում, որ Կարեն Կարապետյանը փոփոխությունների սիմվոլ է լինելու։ Տեղի ունեցած հատկապես վերջին փոփոխությունները՝ ԱԳ նախարարի վերանշանակումը ենթադրո՞ւմ է, որ մենք հաջորդիվ էլ որեւէ փոփոխություն չենք կարող սպասել Հայաստանի արտաքին կուրսի փոփոխության իմաստով։

-Գիտեք, նայած թե ինչ նպատակներ կան այս փոփոխությունների մեջ։ Կարեն Կարապետյանը մի շատ կարեւոր բան է ասել, որ Հայաստանի խնդիրը ստվերն է, եւ եթե չհաջողվի ստվերը բերել դաշտ, ոչ մի բան էլ չի փոխվի, երկիրը երկիր չի դառնա։ Մոտ 10-15 տարի առաջ ուրիշ թեզ կար։ Ասում էին, որ քանի դեռ Ղարաբաղի խնդիրը չի լուծվել հնարավոր չի լինի ապահովել երկրի բնականոն զարգացումը։ Եկավ մարդ, որը դա արհամարհեց ու ասաց, որ առկա է ստվեր, որը պետք է վերացնել։ Շատ կարեւոր է, որ բացատրվի, թե ինչ է ստվերը։ Միեւնույն ժամանակ, երբ կառավարությունից թռան մի շարք նախարարներ, բոլորի համար պարզ դարձավ, որ ստվերի սիմվոլը հենց նրանք են, բայց դա նշանակություն չունի, քանի դեռ Կարեն Կարապետյանը չի լուծարել Հանրապետական կուսակցությունը եւ չի հստակեցրել, թե ինչ է  ստվերը։ Քանի դեռ նա դա չի արել, մնացած ամեն ինչ առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու մի ծրագիր է, երբ փորձում եմ ժողովրդի մոտ տպավորություն ստեղծել, թե իշխող համակարգն էլ է գնում փոփոխությունների եւ ունակ է դրան։

-Լուծարել Հանրապետական կուսակությունը, նկատի ունեք, որ Կարեն Կարապետյանը պետք է իր կուսակցությո՞ւնը ստեղծի։ Մամուլը պարբերաբար գրում է, որ հնարավոր է առաջիկայում Կարեն Կարապետյանը եւ անկուսակցական նախարարները դառնան ՀՀԿ-ական։

-Նա մեծ լիազորություններով նշանակված մարդ է ու բնավ էական չէ՝ դրսի է, թե ներսի։ Այստեղ կարեւոր է նաեւ ծրագիրը, թե ոնց են գնահատում երկրի վիճակը եւ որոնք են այն քայլերը, որոնցով պետք է հասնել այլ վիճակի փոփոխությանը։ Հայաստանը բացառիկ երկիր չէ։ Այս վիճակում տասնյակ երկրներ կան։ Հայաստանում խնդիրը ընտրական համակարգի, արդարադատության, բացակայությունն է։ Գոյություն ունեն միայն խոշոր անօրինական սեփականությունների տերեր, որոնք այս երկրում դրսեւորել են մի համակարգ, որը ձեռնտու է իրեն։ Այնուհետեւ գրավել են պետական կառավարման համակարգը, սահմանել են իրենց օլիգարխիկ կանոնները եւ ստեղծվել է այս վիճակը։ Հիմա կարեւոր է, թե վարչապետն ընդունո՞ւմ է այս համակարգը, պատրա՞ստ է վերացնելու այն։ Սա է խնդիրը։ Հայաստանում ժողովրդին հեքիաթներ պետք չէ պատմել։ ժողովուրդը շատ լավ հասկանում է, թե ինչպես կարելի է այդ խնդիրները վերացնել եւ ժողովրդավարական, իրավական պետություն ստեղծել։

-Պարոն Սարգսյան, ձեր կարծիքով հասարակությունը հետաքրքրվա՞ծ է այս ամենով։ Մենք ՏԻՄ ընտրություններին տեսանք մասնակցության թիվը, երբ փաստորեն հասարակության կեսից ավելին չմասնակցեց ընտրություններին։ Այսինքն հետաքրքրված չե՞ն ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությամբ։

-Գիտեք, իմ  նշած ստրատեգիական ծրագիրը կապ չունի ընտրությունների հետ․ կամ դնում ես կոնկրետ ծրագիր եւ գնում ես փոփոխությունների, կամ 25 տարի շարունակում ես նույն կերպ ապրել։ Մենք այլ երկրների փորձը տեսնում ենք։ Սա կամ-կամ է։  Իշխանափոխությունը արդեն հեքիաթի պես մի բան է դարձել Հայաստանում։ Կարեւոր է, թե ովքեր են ընտրությունների մասնակի քաղաքական ուժերը, բայց միեւնույն ժամանակ, եթե չկա ընտրական համակարգ, ընտրությանը մասնակցելը ֆիկցիա է։ Կուսակցությունները չկայանալով վերածվում են լրիվ ուրիշ կառույցների։ Ընտրություններին գալիս են այդ կուսակցությունների ներկայացուցիչները եւ ասում են՝ մենք ենք, մեզ պետք է ընտրենք։ Սա լրջագույն խնդիր է։ Արդյունքում էլի նույն կոռուպցիոներներն են ընտրվում եւ նորից գալիս ենք նույն վիճակին։

-Ասացիք, որ կոսմետիկ փոփոխություններ են կատարված փոփոխությունները։ Ապրիլյան պատերազմից հետո շատ էր խոսվում մեր բացերի մասին։ Հիմա փոփոխություններ կատարվեցին նաեւ պաշտպանության նախարարությունում։ Այս փոփոխություններն էլ են կոսմետիկների շարքից, թե՞ մենք հասկացել ենք, որ չավարտված պատերազմի պայմաններում պետք է խնդրին ավելի լուրջ մոտենալ։

-Պատերազմը շատ լուրջ հարցեր բարձրացրեց։ Դրանից հետո սահմանին եւ կադրային համակարգում փոփոխությունները ցույց տվեցին, որ ինչ-որ բան ընկալվել է, հասկացել էին, որ ինչ-որ բան այն չէ։ Բանակը դարձրել էին խոպանի պես մի բան։ Մարդիկ գնում էին, աշխատում էին, դրսեւորում էին իրենց ու հարստություն դիզում։ Բայց այստեղ էլ կարեւոր է, թե ինչ ծրագիր կա բանակի համար։ Պետք է բոլորը պատասխան տան. լինի դա գեներալ, թե շարքային, բոլորը, ովքեր գողացել են, պետք է պատասխան տան ու պատժվեն։ Ժողովուրդը տուժել է նրանց գործունեությունից, նրանք պետք է հեռանան։ Բացի այդ, կյանքը ցույց տվեց, որ մեր բանակը սովետական է, իսկ մեր հակառակորդի բանակը լրիվ այլ ստանդարտների վրա է։ Խնդիրը կադրերը չեն, բայց սովետական մտածողություն, սովետական կրթություն ունեցող սպաները պետք է հեռանան բանակից։ Նրանց գործունեությունը վտանգ է ներկայացնում։ Ադրբեջանցիները հանգիստ վեր կացան եկան մտան մեր դիրքերը, զոհեր ունեցանք։ Ո՞ւմ էր պետք այդ ամենը։ Բանակից մեծ պահանջներ կան, կարեւոր է, թե մեր բանակն ի վիճակի է իր առաջ դրված խնդիրը լուծել։ Բանակն իր առաջ դրած խնդիրները չի լուծում, դրա համար փոփոխություններ են պետք։ Սահմանը խախտվել է եւ ամբողջ բանակի հրամանատարական կազմը պետք է հեռանա։

-Այս նոր կազմը ձեզ հույս ներշնչո՞ւմ է։

-Իհարկե ոչ։ Էականը գիտեք ինչն է, տարբեր բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ թերահավատություն կա։ Նրանք այդ ժամանակ հարցերի չէին պատասխանում։ Ժաղովրդին հետաքրքիր էր, թե ինչու պատերազմի օրերին Խաչատուրովը գնաց Մոսկվա եւ հոգուտ Ադրբեջանի զինադադար հայտարարվեց։ Այդ հարցին պատասխան չեղավ եւ դրանից հետո հարց է առաջանում, թե նա ով է, ում մարդն է, որ օգուտ Մոսկվայի կամ Ադրբեջանի որոշում է կայացվում։ Այդ մարդիկ պետք է հեռանան բանակից, որ այլ սպաներ կաշկանդված չլինեն, հասկանան, որ սխալ հրաման տվողները այլեւս չկան։ Դրա համար էական չէ, թե ով է Խաչատուրովը, Օհանյանը, ժողովրդին հետաքրքիր է, թե նրանք ում մարդիկ են։ Դրա համար բոլորը պետք է հեռանան ու շատ վատ է, որ Խաչատուրովը նոր պաշտոն ստացավ։ Շատ վատ է, որ Էդվարդ Նալբանդյանը, ով ապրիլյան պատերազմի օրերին կրկին լուրջ կասկածի տակ ընկավ։ Դրա համար նման մարդկանց նշանակելով, արդեն լուրջ հարված է հասցվում իրենց իսկ իշխանությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում