«Դասեր քաղվել են. հավանական ագրեսիայի դեպքում Ադրբեջանի համար ծանր կլինի: Հայկական կողմը, կարծում եմ, հիմա ավելի պատրաստ է, – մամուլի ուշագրավ հրապարակումների քննարկման ժամանակ այս տեսակետը հայտնեց ՄԻՊ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը՝ անդրադառնալով ռուսաստանցի Կազիմիրովի դիտարկմանը, որը հրապարակել է «168 ժամ»-ը:
«Ամենամեծ տպավորությունս այն է, որ մարդիկ դասեր են քաղել ապրիլյան պատերազմից, տրամադրված են, որպեսզի թույլ չտան հետագա սրացումներ շփման գծում, այս ուղղությամբ ժողովրդի տրամադրությունն ու տրամադրվածությունը չափազանց հստակ է»,- ասել է Վլադիմիր Կազիմիրովը՝ ներկայացնելով շաբաթներ առաջ իր կատարած այցն Արցախ։
Զոհրապ Եգանյանի հետ «Մամուլի հետ սուրճ»-ն անդրադարձ կատարեց նաև ՏԻՄ ընտրությունների, մասնավորապես ընտրությունների ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընտդոտելու վերաբերյալ հրապարակումներին:
Մանրամասները՝ տեսանյութում:









































