Մադրիդի «Ատլետիկո»-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը ցանկանում է նույն հարթության վրա լինել «Բարսելոնա»-ի ռմբարկու Լիոնել Մեսսիի և «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հետ:
Ֆրանսիացու կարծիքով` նշված ֆուտբոլիստների հետ մրցակցելու համար պետք է տիտղոսներ նվաճի «Ատլետիկո»-ի կազմում:
«Մեսսիի և Ռոնալդուի հետ մրցակցելու համար պետք է տիտղոսներ նվաճեմ: Արդեն ասել եմ, որ ցանկանում եմ նրանց մակարդակին հասնել: Աստիճանաբար ինձ մոտ ստացվում է:
Իրականությունն այն է, որ մարզիչը նպաստում է իմ հաջողություններին` թույլ տալով հանդես գալ ինձ առավել հարմար դիրքում: Ապագաս տեսնում եմ «Ատլետիկո»-ում:
Պատրաստ եմ պայքարել հաղթանակների համար թե ակումբում, թե Ֆրանսիայի հավաքականում»,- L’Equipe-ը մեջբերում է Գրիզմանի խոսքերը:







































