«Բարսելոնա»-ի ղեկավարությունը բանակցում է ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հետ՝ ակումբի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու շուրջ: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թվականը:
Տեղեկությունների համաձայն՝ Սուարեսը ցանկանում է նոր պայմանագիր ստորագրել այն պայմաններով, որոնք առաջարկվել են Նեյմարին: Ուրուգվայցին ցանկանում է տարեկան 16 մլն եվրո վաստակել, մինչդեռ այժմ ստանում է 10 մլն:
Նշվում է, որ կողմերը շուտով համաձայնության կհասնեն և «Բարսելոնա»-ն պաշտոնապես կհայտարարի Սուարեսի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին:








































