ԱՄՆ-ը դիտարկում է Սիրիայում պատերազմի կարգավորման որոշ տարբերակներ` ներառյալ դիվանագիտական, ռազմական, տնտեսական, ինչպես նաև հետախուզական մոտեցումը, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոները: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Նրա խոսքով` այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Սիրիայում համագործակցությունը դադարել է, ԱՄՆ-ը պլանավորում է այդ հարցով գործել կամ այլ երկրների հետ համատեղ, կամ միայնակ:
«Այնպիսի իրավիճակներում, ինչպիսին Սիրիայում է, մենք միշտ աշխատել ենք միայնակ: Սակայն մենք նաև դիտարկում ենք Սիրիայի աջակցության միջազգային խմբի այլ անդամների հետ համագործակցելու հնարավորությունը»,- ասել է Տոները:









































