CIES Football Observatory կայքը հետազոտություն է անցկացրել` հաշվի առնելով եվրոպական ակումբների ներկայիս կազմերի ֆուտբոլիստների տրանսֆերների գումարային արժեքը:
Վարկանիշային ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որի ներկայիս կազմի ֆուտբոլիստների տրանսֆերների գումարը կազմում 718 մլն եվրո: Դա ռեկորդ է համաշխարհային ֆուտբոլում:
Նախորդ մրցաշրջանի համեմատությամբ, «կարմիր սատանաներ»-ի կազմը թանկացել է 185 մլն եվրոյով:
Ներկայացնում ենք Football Observatory վարկանիշային ցուցակի առաջին տասնյակը.
1. «Մանչեսթեր Յունայթեդ» – 718 մլն եվրո
2. «Ռեալ» – 634 մլն
3. «Մանչեսթեր Սիթի» – 611 մլն
4. «Բարսելոնա» – 485 մլն
5. «Չելսի» – 481 մլն
6. ՊՍԺ – 455 մլն
7. «Յուվենտուս» – 395 մլն
8. «Արսենալ» – 381 մլն
9. «Բավարիա» – 357 մլն
10. «Լիվերպուլ» – 356 մլն
Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Լեսթեր Սիթի»-ն զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը:







































