Ստոկհոլմում այսօր հայտարարվել են ֆիզիկայի բնագավառում 110-րդ Նոբելյան մրցանակակիրների անունները:
Ֆիզիկայի բնագավառում 2016 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Դևիդ Տաուլեսին, Դունկան Հալդեյնին և Ջոն Կոստերլիցին՝ «տոպոլոգիական փուլային անցումների և մատերիայի տոպոլոգիական փուլերի տեսական բացահայտման համար»։ Այս մասին ասվում է nobelprize.org-ում։
Դրամական պարգևատրման գումարը այս տարի կկազմի 8 մլն շվեդական կրոն (մոտ 956 հազար դոլար) ֆիզիկայի բնագավառում մրցանակի բոլոր դափնեկիրների համար։ Մրցանակը շնորհում է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան։









































