Սիրիական Համա քաղաքում երկու պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է Սիրիայի ազգային հեռուստատեսությունը։
Հաղորդվում է, որ պայթյունները տեղի են ունեցել քաղաքի Էլ-Ասա հրապարակում և Էլ-Հադիր էլ-Կաբիր շրջանի մուտքի մոտ։
Տեղի ոստիկանության տվյալներով՝ պայթյունների հետևանքով կան զոհեր ու վիրավորներ, որոնց թիվը չի հստակեցվում։ Նշվում է, որ հրապարակում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն ամրակցված պայթուցիկ սարքը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։











































